Իրանի նավթամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի Սպահան քաղաքի նավթամշակման գործարանում, հրդեհ է բռնկվել, տուժել է նվազագույնը 100 մարդ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Բռնկումը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ ծծմբի պահեստում։
«Սինհուա» գործակալության տվյալներով, տուժածների մեծամասնությունը թունավորվել է գազից։ Որոշ մարդիկ տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, հոսպիտալացվածների թիվը չի հստակեցվում։
Հրդեհի պատճառներն առայժմ պարզ չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները