Դուբայում ոստիկանների մի մասին կփոխարինեն անվարորդ մեքենաները
Դուբայի ոստիկանությունը փողոցներում պարեկային ծառայության համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ: Աղբյուրը գրում է, որ դրանք լինելու են մանկական ավտոմեքենաների չափի O-R3 էլեկտրական ավտոմեքենաների, որոնք կօգնեն հեռակառավարմամբ հետևել կարգուկանոնին իրական ժամանակի ռեժիմով և նույնիսկ հետապնդել հանցագործներին։
Անվարորդ մեքենաների մասին տեխնիկական մանրամասները դեռևս քիչ են հայտնի: Միայն հայտնի է, որ դրանք մշակվել են Սինգապուրի OTSAW պրոֆիլային ընկերության կողմից:
Մեքենաները հագեցված են տեսախցիկներով ու ցուցիչներով, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն տեղաշարժվել, հեռարձակել 360-աստիճանի պատկեր և ճանաչել դեմքերը: Նրանք նաև թույլ են տալիս որսալ մարդկանց, ովքեր հետախուզման մեջ են գտնվում։
Անվարորդ մեքենաները Դուբայի փողոցներում պետք է հայտնվեն արդեն մինչև ընթացիկ տարվա վերջը: Դրանք առավելապես աշխատելու են զբոսաշրջիկների կուտակման վայրերում: