Պենտագոնը գերադասել է հետաձգել տրանսգենդերներին բանակ զորակոչելը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կես տարով հետաձգել է տրանսգենդերներին երկրի զինված ուժեր զորակոչելը։ Համապատասխան որոշում կայացրել է Պենտագոնի առաջնորդ Ջեյմս Մետիսը, գրում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ տրանսգենդերների՝ բանակում ծառայելու արգելքը պետք է հանվեր հուլիսի 1-ին, սակայն հետաձգվել է մինչև հունվարի 1-ը։
2016 թվականին ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ տրանսգենդերների՝ բանակում ծառայելու արգելքը պետք է վերացվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան