Լուկաշենկո. Մահապատիժը Բելառուսում գոյություն ունի ժողովրդի կամքով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական իշխանությունները չեն կարող չեղարկել մահապատիժը, քանի որ ժողովրդի 80.5 տոկոսը հանրաքվեով կողմ է քվեարկել դրա պահպանմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Բելառուսն աստիճանաբար կհանգի այդ խնդրի լուծմանը։
Հիշեցնենք, որ Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մահապատիժ է կիրառվում։ Օրենքի առկայությունը Բելառուսի՝ եԽԽՎ-ում հատուկ հրավիրյալի կարգավիճակի վերականգնման հիմնական խոչընդոտն է։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր