Սարի թաղում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար 8 անձիք դատի էին տրվել
Անցած տարվա հուլիսին ՊՊԾ գնդի գրավմանը զուգահետ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով՝ քաղաքացիական անձանց կողմից հավաքին մասնակցող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, լրագրողների գործունեությանը խոչընդոտելու, ութ անձիք դատի են տրվել, նրանցից 4-ը դատի են տրվել կալանավորմամբ, այդ 4-ի նկատմամբ էլ դատարանի կողմից պատիժ է նշանակվել ազատազրկումը: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հարցին, թե ՊՊԾ գնդի գրավման գործի շրջանակներում 27 լրագրողի և օպերատորի նկատմամբ եղել է բռնությունների կիրառում, ծեծ, ջարդ, տեխնիկայի ոչնչացում, մինչ այս պահն ի՞նչ է արվել, ունե՞նք մեղադրյալներ, եթե այո՝ արդյո՞ք նրանք կալանավորված են, արդյո՞ք գործերը դատարան են ուղարկված:
Գլխավոր դատախազը նշեց, որ Սարի թաղում տեղի ունեցած նույնօրվա դեպքերով երկու բնույթի քրեական գործեր են հարուցվել՝ զանգվածային անկարգությունների մասով և քաղաքացիների նկատմամբ բռնության, լրագրողների գործունեությանը խոչընդոտելու մասով:
«Ութ անձիք դատի էին տրվել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, քաղացիների նկատմամբ բռնության քրեական գործով: Ութ անձիք հանդիսացել ենք քաղաքացիական ծառայողներ, բայց ոստիկանության աշխատակիցների համապատասխան արարքին իրավական գնահատական տալը դեռևս առջևում է, որովհետև այդ գործով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասաց գլխավոր դատախազը:
Էդմոն Մարուքյանի հաջորդ հարցը վերաբերում էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խափանման միջոցը կրկին փոխվեց, կրկին կալանավորվեց, որի արդյունքում ունեցան նման ցավալի դեպք, նա մահացավ:
Արթուր Դավթյանն ասաց, որ Արթուր Սարգյանը կալանքից բաց էր թողնվել պայմանավորված այն հանգամանքով, որ ստացվել էր դատաբժշկական եզրակացություն, որ նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ և կալանքի հետ անհամատեղելի են:
«Վարույթ իրականացնող մարմնի կողմից նշանակվել էր կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ չէր հիմնավորվել այդ հիվանդությունների առկայությունը, և, ըստ էության, կալանքի տակ պահելու հիմքերը բացարձակ առկա էին, որի պայմաններում կրկին ներկայացվեց համապատասխան միջնորդությունը և դատարանի կողմից կայացվեց կալանքի որոշում»,- նշեց գլխավոր դատախազը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ա. Սարգսյանի մահվան փաստով հարուցված է քրեական գործ, ներկայումս ակտիվորեն իրականացում է նախաքննություն՝ պարզելու համար Սարգսյանի մահվան բոլոր հանգամանքները:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաք` Ազատության հրապարակում
- Արթուրը խղճի զոհ էր. Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հաց բերող»-ի մասին
- «Հաց բերողի» հարազատները կարող են մասնակել դատաբժշկական փորձաքննության կատարմանը
- Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում «Հաց բերողի» մահվան հանգամանքներից
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
- ԱՆ-ն՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառների մասին
- Գլխավոր դատախազը հանձնարարել է ՔԿ-ին «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
- Մահացել է Հաց բերողը
- «Հաց բերող»-ն ազատ է արձակվել
- Երթ՝ ի պաշտպանություն Սարի թաղից ձերբակալվածերի
- Սարի թաղի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ
- Սարի թաղում «Արմենիա»-ի լրագրողին խոչընդոտած անձինք դատապարտվեցին
- ՀՔԾ պետի տեղակալը՝ Սարի թաղի դեպքերի մասին
- Սարի թաղի անկարգությունների գործով կալանավարվածն ազատ է արձակվել
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- «Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Ահարոնյան. «Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան