«Քյոլոզի ձոր»-ում ապօրինի ծառահատումներ են եղել
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ «Դիլիջան» ազգային պարկ»-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյոլոզի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել են թվով 14 կաղնի և 3 բոխի տեսակի տարբեր տրամագծի հատված ծառերի կոճղեր, մոտ 2 խ.մ. կաղնի տեսակի փայտանյութ և 5 կաղնու հատված ծառ:
ԲՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ Մարինե Պետրոսյանը հայտնել է, որ ս.թ հունիսի 5-ի ժամը 17-00 սահմաններում նկատել է Ա. Թամամյանին և Ա. Պողոսյանին, ովքեր բենզասղոցով փայտանյութ են մանրացրել:
Հայտանաբերված փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի անտառապահին: Փաստի վերաբերյալ ոստիկանությունում նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով տեսուչը ձերբակալվել է
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
- Ապօրինի ծառահատումներ՝ Իջևանի տարածաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին