Այս տարի Սևանա լճում գրանցվել է ջրահեղձման 5 դեպք. ԱԻՆ պաշտոնյա
Լողաշրջանը Հայաստանում պաշտոնապես բացված է հուլիսի մեկից, և ջրափրկարարներն այդ օրվանից ուժեղացված ռեժիմով վերահսկողություն են իրականացնում Սևանա լճում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Արմեն Ճզմաչյանը։
Նրա տեղեկացմամբ, փրկարարները վերահսկողություն սահմանել են երեք հանրային լողափերում և թերակղզու փրկարար ծառայության ափամերձ հենակետում: «Անգամ անզեն աչքով աշտարակների վրայից փրկրարաները հեռադիտակներով վերահսկում են վիճակը: Բարձրախոսներով զգուշացնում են քաղաքացիներին չանցնել նախապես տեղադրված լողանշանները: Առկա են նաև մոտորանավակներ, որոնցով ևս հանրային և մասնավոր լողափերին վերահսկողություն է իրականացվում»,- նշեց ԱԻՆ պաշտոնյան:
Նա նաև տեղեկացրեց, որ ԱԻՆ փրկարարներն ամեն երկուշաբթի հսկողություն են սահամնում «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երեխաների լողի ժամին, ինչպես նաև պատանի երկրապահների՝ Սևանի ափին ստեղծված ճամբարում:
Արմեն Ճզմաչյանը տեղեկացրեց, որ 2015թվականին Սևանա լճում խեղդվել է 4 հոգի, 2016-ին` 3 հոգի, իսկ այս տարի գրանցվել է ջրահեղձման 5 դեպք: Նրա խոսքով, հիմնականում ջրահեղձվում են լողանշաններն անցնողները, որոնք հոգնում և չեն կարողանում սեփական ուժերով հետ վերադառնալ ափ: Նա խորհուրդ տվեց լիճը չմտնել հարբած վիճակում:
«Չպետք է լողալ նաև հոսող ջրերում: Չպետք է անտեսել փրկարարների կոչերը և պահպանել անվտանգության կանոնները»,- նշեց ԱԻՆ պաշտոնյան:
Ինչ վերաբերում է խեղդվողների փրկելու դեպքերին, ապա 2015 թվականին փրկվել է 31, 2015-ին 21, իսկ այս տարի՝ 5 հոգի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան