Տնտեսություն 14:27 15/07/2017 Հայաստան

Արամ Սաֆարյան. 2017թ. առաջին հինգ ամիսներին ԵԱՏՄ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին

«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ն ուսումնասիրություն է իրականացրել ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Հայաստանի տնտեսական վիճակը 2017թ. առաջին հինգ ամիսներին և եկել եզրակացության, որ ԵԱՏՄ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նա հիշեցրեց  օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահի  հայտարարությունը, որ Ռուսաստանը մտնում է  տնտեսական զարգացման նոր փուլ և կանխատեսվում է լավ տարի երկրի համար։ Բացի այդ, ըստ նրա, և Ռուսաստանի, և Բելառուսի, և Ղազախստանի, և Հայաստանի համար միջազգային վարկանիշային կազմակերպությունները վերանայել են ցուցանիշները՝  խոստանալով  զարգացման աճի նոր ցուցանիշներ:

Ըստ այդ կանխատեսումների՝  2017թ-ին  Հայաստանը կարող է ունենալ  2,5-3%, ընդհուպ մինչև 3,4% տնտեսական աճ, ինչը Արամ Սաֆարյանի գնահատմամբ, բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն,  որ 2016թ-ին մեր երկրում գրանցվել է 0,2% տնտեսական աճ:

«Այդ բոլոր կանխատեսումները հուշում են, որ հնարավոր է տարին ավարտվի դրական ցուցանիշով՝ ելնելով առաջին հինգ ամիսների տվյալներից, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի համար բացվում է լուրջ հնարավորություն տնտեսության զարգացման համար: Նախորդ տարի ասում էինք, որ Հայաստանում տնտեսական զարգացման մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, եթե  ՀՆԱ-ի աճը  6-7% կամ ավելի լինի, իսկ այս տարի արդեն որոշակի զգույշ լավատեսական կանխատեսում  ենք անում այն մասին, որ ՀՀ-ի տնտեսությունը  2018 թ-ին և հաջորդ տարիներին զարգանալու է ավելի մեծ ցուցանիշներով , քան 2017թ-ին էր»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝  տնտեսական աճ ապահովող ամենից մեծ ցուցանիշը արտահանման ոլորտում է և այստեղ արդեն հինգ ամիսներին երկնիշ տնտեսական աճ  է գրանցվել, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքի արտահանմամբ: «Միայն պատրաստի արտադրանքի արտահանումն ավելացնելու դեպքում մենք կարող ենք լուծել մեր երկրում և զբաղվածության, և սոցիալական խնդիրները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ լավատեսորեն են  տրամադրված այնպիսի ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են՝ վերամշակող արդյունաբերությունը, տեքստիլի, կոշկեղենի արտադրությունը,  որոնք, ըստ Արամ Սաֆարյանի,  տարիներ առաջ  համարվում էին «անհույս, մեռած», իսկ վերջին երկու տարիներին ԵԱՏՄ-ի լույսի ներքո զարգացման հնարավորություն են ստացել:

Արամ Սաֆարյանը խոսեց նաև զբոսաշրջությունից՝ նշելով, որ  այս ոլորտում ևս աճ է արձանագրվել: «Սա նույնպես հնարավորություն է տալիս լրջորեն խոսելու Հայաստանը զբոսաշրջային երկիր դարձնելու մասին: Միայն ՌԴ-ից Հայաստան  կապույտ անձնագրերով առանց վիզայի մտնելու շնորհիվ  զբոսաշրջիկների թիվն ավելացել է 25%-ով: Սա նշանակում է, որ մենք իրապես հնարավորություն ունենք  Հայաստանը դարձնելու գրավիչ զբոսաշրջային կենտրոն»,- ասաց փորձագետը:

Արամ Սաֆարյանը միաժամանակ նշեց, որ կան ոլորտներ, որոնք Հայաստանում աճ չեն արձանագրում, մասնավորապես,  գյուղատնտեսությունն ու շինարարությունը, բայց, ըստ նրա, հուսադրող են Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ գյուղատնտեսական մթերքներ արտահանելու հնարավորությունները:

Փորձագետի խոսքերով՝ ՌԴ-Արևմուտք առճակատումը չի ավարտելու, կանխատեսվում է, որ մինչև 2020 թ-ը էմբարգոյի քաղաքականությունը շարունակվելու է: Այս իրավիճակում, ըստ նրա, բարենպաստ  կլիմակայական գոտիներ ունեցող երկրները՝  ունեն հնարավորություն էապես մեծացնելու իրենց  մթերքների արտահանումը Ռուսաստան:

«Մեր ծավալները բավական համեստ են, բայց վերջին երկու տարիներին նաև արձանագրում ենք գյուղատնտեսական մթերքների և պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների աճ: Դա նշանակում է, որ մենք պետք է լրջորեն զբաղվենք այս ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև պետք է ավելացնել ներդրումների ծավալը: Քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, այստեղ արդեն կարևոր են դառնում մանրուքները, թե ինչպես կաշխատեն հարկային, մաքսային մարմինները, պետական այլ կառույցները, վարկային ու բանկային կազմակերպությունները, ինչպես կբանակցեն քաղաքական գործիչները  տնտեսվարողների հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ: Սրանից մեծապես կախված կլինի տարվա վերջին և մոտակա տարիների զարգացումը»,-ասաց Արամ Սաֆարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Մայիսի 7-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 7-ին ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացեցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}