Հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Նախարար
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը։
Զրուցակիցները վերհիշել են 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը և ՀՀ Նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկել են Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց