Հրաչյա Հարությունյանն առայժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է
ՌԴ-ից Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանն առայժմ պահվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Panorama.am-ին տեղեկացրեցին ՀՀ արդարադատության նախարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պատասխանելով պատժի կրման վայրի վերաբերյալ հարցին, նախարարությունից հայտնեցին, որ պատիժը կատարելու ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը. «Դատապարտյալ Հրաչյա Հարությունյանի պատիժը կրելու վայրը տեղաբաշխման հանձնաժողովը կորոշի Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո: Առայժմ Հրաչյա Հարությունյանը պահվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով: ՌԴ դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով:
Նախօրեին նա ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
- Ս. Քրմոյան. Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը սկսված է
- Օրերս Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը միջնորդել է ՌԴ իրավապահներին իրեն տեղափոխել Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- ՌԴ Մարդու իրավունքի հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանին
- ԱՆ-ն անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացը արագացնելու համար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցում 2016-ին կունենանք առաջընթաց. նախարար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի ռուսական դատարանը. ԱՆ փոխնախարար
- Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման
- Փաստաբան Ռ. Բալոյան. Հրաչյա Հարությունյանը ճիշտ է կողմնորոշվել, այլապես կլինեին ավելի շատ զոհեր (Տեսանյութ)
- Հրաչյա Հարությունյանը դատարանում հայտնվել է կանացի խալաթով, քանի որ այլ հագուստ չի գտնվել. փաստաբան
- ԱԳՆ. Քննիչների փոխանցմամբ, Հրաչյա Հարությունյանը հագուստի կարիք չունի