Փրկել փղերին
Շրի Լանկայի արևելյան ափերին փրկվել է երկու փիղ: Եվրանյուզը գրում է, որ նախօրեին ուժեղ հոսանքը երկու փղի բաց ծով էր հանել: Կենդանիներին տեսել է ծովափնյա պահպանությունը:
Փրկարարական օպերացիան 5 ժամ է տևել, աշխատանքներին ներգրավված են եղել վայրի բնության պահպանության աշխատակիցներ, ջրասույզներ, զինծառայողներ, նաև երեք մոտորանավակ: Փղերին պարաններով կապել են մոտորանավակներին և քաշել դեպի ափ:
Երկու շաբաթ առաջ Շրի Լանկայում ռազմածովային նավատորմը ևս մեկ փղի էր փրկել, որը նմանատիպ իրավիճակում էր հայտնվել:
19-րդ դարի սկզբում կղզում ապրել է 30 հազար փիղ, այսօր՝ միայն 6000:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց