Գազալցակայաններում պայթյունների կտրուկ շատացում չկա.Հովհաննես Խանգելդյան
«Արտաշատի գազալցակայաններից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ: Համապատասխան փորձագիտական եզրակացության արդյունքում պատճառը պարզ կլինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում ընդհանուր առմամբ 11 պայթյուն է գրանցվել, 2016-ին՝ 6-ին: Ինչ վերաբերում է գազալցակայաններում պայթյուններին, Հ. Խանգելդյանի խոսքով, կտրուկ շատացում, դինամիկ փոփոխություն նախորդ տարվա համեմատ չկա:
«2016 թվականից գազալցակայաններում ստուգման ծավալուն գործընթաց մեկնարկեց, ինչի արդյունքում նվազել են դժբախտ պատահարները, խախտումները: Կարծում եմ՝ զանգվածային ստուգումները մեծ արդյունք տվեցին»,- նշեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը:
Հարակից հրապարակումներ`
- Սևանում դադարեցվել է ապօրինի շարժական գազալցակայանների շահագործումը
- Պայթյուն գազալցակայանում
- ԱԻ նախարար. Ոչ թե գազալցակայանների ստուգում, այլ` որակի վերահսկողություն
- Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը խիստ անբավարար է գնահատում
- Հանձնարարվել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը
- Արմավիրում գազալցակայանի պայթյունից ինն օր անց մահացել է նաև աշխատակիցը
- Արմավիրում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից վարորդը մահացել է, աշխատակիցը՝ հոսպիտալացվել
- Գյումրիի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել