Զարուհի Փոստանջյանի նման պահվածքն անպատասխան չի մնալու. Մնացական Պարակշիև
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մնացական Պարակշիևը խիստ վրդովված է իր հասցեին Զարուհի Փոստանջյանի որակումներից և չի բացառում, որ կարող է դատական հայց ներկայացնել վերջինիս դեմ։
«Իմ և Հայկ Պետրոսյանի հասցեին արված արտահայտությունները մեկ անգամ ևս խոսում են Զարուհի Փոստանջյանի ոչ ադեկվատության և ցածր մակարդակի մասին։ Այդ արտահայտությունները մեկ անգամ ևս խոսում են այն մասին, որ մենք ճիշտ ենք վարվել՝ դուրս գալով խմբակցության կազմից։ Զարուհի Փոստանջյանի նման պահվածքն ինձ համար ուղղակի ծիծաղելի է և անպատասխան չի մնալու»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախկին գործընկերոջ դեմ հանդես գան իրավական քայլերով, Մնացական Պարակշիևը պատասխանց. «Հնարավոր է։ Չեմ բացառում։ Կանկրետ ժամկետ չեմ կարող նշել, բայց կերևա, ոչինչ չի կարելի բացառել»։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն անդրադարձել էր ավագանու համանուն խմբակցությունից հեռացված նախկին գործընկերենրին՝ նրանց անվանելով ոչնչություն։ «Նրանք ոչնչություն են, նրանց տեղը մեր կողքին չէ: Մենք ցտեսություն ենք ասել և բարի ճանապարհ ենք դրել նրանց»,- հավելել էր նա: