Չինարի գյուղի վերաբերյալ զեկույցը միջազգային կառույցներին կուղարկվի նաև ֆրանսերեն
Ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների և բնակիչների թիրախային գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու նպատակով ֆրանսերեն հրապարակվել է Չինարի գյուղի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, զեկույցում ներկայացվել է 2016 և 2017թթ.-ին գրանցված 5 հիմնական միջադեպ: Փաստահավաք աշխատանքները իրականացվել են միջազգայնորեն ընդունված հատուկ մեթոդով:
Զեկույցները բոլոր լեզուներով հասանելի են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում՝ www.ombuds.am:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների գնդակոծությունից Չինարին նյութական մեծ վնասներ է կրել
- Չինարիի նկատմամբ հակառակորդի հարձակումը եղել է թիրախավորված. ՄԻՊ Հատուկ զեկույց
- Չինարիի դիվերսիոն փորձը եղել է այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերի կողմից վտանգ չկար. ՄԻՊ
- Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին
- Դիվերսիոն ներթափանցման փորձի դեպքով քրեական գործ է հարուցվել
- ՄԻՊ ներկայացուցիչը դիվերսիոն հարձակման հետքերով անհապաղ մեկնել է Չինարի գյուղ
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց