Գերտերություններին ձեռնտու է, որ ղարաբաղյան թնջուկը չլուծվի. քաղաքագետ
Ռուս-ամերիկյան հակամարտությունը թևակոխում է նոր, կոշտ փուլ՝սառը պատերազմի դարաշրջան: Սա կարող է հետևանքներ ունենալ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը:
«Ռուս-ամերիկյան հակամարտությունն առայժմ չի թևակոխի «տաք» պատերազմի փուլ, քանի որ ՌԴ այսօրվա ղեկավարությունը, որքան էլ տարօրինակ հնչի, ձեռնտու է Միացյալ նահանգներին: ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը պայմանավորված, թաքուն խաղի նման է: Եթե դա այդպես չէ, ապա ինչո”վ է պայմանավորված Սիրիայի հարավում՝ Դեերայի մարզում, ռուս-ամերիկյան ռազմական համաձայնությունը բոլոր տեսակ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ՝ ի շահ Իսրայելի: Պարզից էլ պարզ է, որ երկկողմ սերտ դաշինք գոյություն ունի»,- ասաց քաղաքագետը:
Արայիկ Սարգսյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների իրական նպատակը մեկն է.ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ եվրոպական գազի շուկաներին, իր թերթիկավոր գազը վաճառել Եվրոպային:
«Թրամփն իշխանության է եկել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: ԱՄՆ-ի ներսում լուրջ հակամարտություն կա գլոբալիստների և ազգայնականների միջև»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության թեմային՝ Արայիկ Սարգսյանն ընդգծեց՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը կբերի ՀՀ ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը:
«Եթե գոնե հինգ երկիր ճանաչեր Արցախի անկախությունը, ամեն բան այլ կլիներ: Սակայն բոլոր գերտերություններին ձեռնտու է, որ ղարաբաղյան թնջուկը չլուծվի, որպեսզի իրենց ազդեցությունը տարածաշրջանում չթուլանա: Թույլ Հայաստանը ձեռնտու է աշխարհի գերտերություններին»,- ամփոփեց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Կանադայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օտտավային դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
- «Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- Կին պատգամավորները Մոսկվայում բարձրաձայնել են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգությունները
- Կ. Բեքարյան. Ռուսասատանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ