Սաակաշվիլին հրաժարվել է Լիտվայի քաղաքացիությունից
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Վիլնյուս, որտեղ հայտարարել է, որ չի հավակնում լիտվական քաղաքացիություն ստանալ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Վիլնյուսում քաղաքական գործիչը մասնակցել է Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին։ Լրագրողները նրանից հարցրել են լիտվական անձնագրի ստացման հնարավորության մասին։ «Ես պետք է վերադարձնեմ իմ ուկրաինական քաղաքացիությունը, որն ապօրիանաբար է խլվել։ Բազմաթիվ ուկրաինացիներ զայրացած են և իրենց խաբված կզգան, եթե ես չպայքարեմ»,- ասել է Սաակաշվիլին։
Ուկրաինայի պետական սահմանային ծառայության փոխնախագահ Վասիլի Սերվատյուկն իր հերթին ասել է, որ պետական սահմանը հատելու փորձի ժամանակ Սաակաշվիլիի անձնագիրը կառգրավվի, իսկ իրեն՝ Սաակաշվիլիին երկրի տարածք չեն թողնի։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը Լեհաստանից հարցում է կատարել Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին
- Լեհ-ուկրաինական սահմանին փնտրում են Սաակաշվիլիին
- Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա
- Ուկրաինացի սահմանապահները խոստացել են չթողնել Սաակաշվիլուն երկրի տարածք
- Սաակաշվիլին հայտարարել է՝ հասնելու է Ուկրաինա վերադառնալուն
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց