Լարսի ռուսական կողմում կուտակումներ են
Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։ Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում:
Նախարարությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ այս պահին աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին շուտ կարգավորելու ուղղությամբ»,-հայտնում են նախարարությունից՝ չհստակեցնելով, թե ինչ խնդրի մասին է խոսքը:
«Ռուսարմինֆո»-ն գրում է, որ անցակետում 500 մեքենա է կանգնած՝ Ռուսաստանից, Վրաստանից ու Հայաստնից: Վիճակն ավելի է բարդացնում 40 աստիճան շոգը:
Տեղում հերթապահություն են իրականացնում բժիշկներն ու փրկարարները, ոստիկանության աշխատկիցները: Հատկապես ծանր վիճակում են տարեցները, շոգից ճնշման բարձրացման դեպքեր են եղել:
Նշվում է, որ անցակետում հաշվառման միջին տևողությունը կազմում է վեց ժամ: Այստեղ մնացած մարդկանց խմելու ջուր է մատկարարվում:
Վերին Լարսի անցկատեը միակ ցամաքային ճանապարհն է, որ Վրաստանը կապում է Ռուսաստանին, հայաստանցիներն էլ Ռուսաստան հասնում են այս անցակետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց