Մադուրոն Թրամփի հետ անձնական հանդիպում է ուզում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի արտաքին գործերի նախարարին հանձնարարել է անձնական հանդիպում նախապատրաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Վենեսուելական պարբերականին հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ Ազգային հիմնադիր ժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում Մադուրոն հայտարարել է, որ ցանկություն ունի բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ չբացառելով այդ պետության հետ համագործակցությունը:
«Թող ԱԳՆ ղեկավարն աշխատանք սկսի, որպեսզի Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ու անձնական հանդիպում ունենամ»,-ասել է Մադուրոն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեծացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները՝ «սև ցուցակում» են ավելացրել մի շարք կազմակերպությունների ու մասնավոր անձանց։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
- Կրեմլը Վենեսուելային հանդարտության կոչ է արել
- Վենեսուելայում չորս ամսում անկարգությունների հետևանքով 120 մարդ է զոհվել
- Վենեսուելայի ընդդիմությունը հայց է ներկայացրել Մադուրոյի դեմ
- Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ ուսանող է զոհվել
- Վենեսուելայում յոթերորդ անգամ երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան