Քաղաքական 20:52 19/08/2017 Հայաստան

Արդյո՞ք կձևավորվի համահայկական նոր օրակարգ

Սեպտեմբերի 18-20-ը տեղի է ունենալու Հայաստան-Սփյուռք արդեն ավանդական 6-րդ համաժողովը։ Միջոցառման օրակարգից դեռևս ոչինչ հայտնի չէ, բացառությամբ Սփյուռքի նախարարության կայքում հրապարակված կարճ անոնսից և նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած երկու խորհրդակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություններից։

Ինչպես երևում է Սփյուռքի նախարարության անոնսից, այս տարի ավանդական համաժողովի քննարկումները տեղի են ունենալու չորս ուղղություններով, որոնք վերաբերում են տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, պաշտպանությանը և հայապահպանության խնդիրներին։ Ըստ էության, քննարկվելու են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի այսօրվա մարտահրավերները` բոլոր անկյուններից։ Նախորդ համաժողովների փորձը հուշում է, որ կլինեն անհամար հայրենասիրական ելույթներ` մասնավորապես Ստամբուլը արյան ծով դարձնելու վերաբերյալ, եթե այս տարի էլ ամեն ինչ ընթանա սովորական ձևաչափով։

Նախորդ համաժողովը տեղի էր ունեցել 2014թ սեպտեմբերին։ Այն ժամանակ հայությունն ապրում էր Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված միջոցառումների ու դրանց վերաբերյալ միջազգային արձագանքի սպասումով և, կարելի է պնդել, որ Բեռլինի մայր տաճարում ապրիլի 23-ին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը դարձավ այդ սպասումների գագաթնակետը։ Ապրիլի 24-ից հետո Սփյուռքը կրկին տարրալուծվեց, որպեսզի նորից կարճ ժամանակով միավորվի միայն 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը պատերազմ էր սկսել Արցախի ժողովրդի դեմ։

2017-ի հերթական, 6-րդ համաժողովը կընթանա Հայաստանի ու հայության համար բոլորովին նոր իրավիճակում։ Ձևավորված է նոր կառավարություն, որի ղեկավարը ունի բավականին բարձր հանրային աջակցություն, անցկացվել են միջազգային հանրության կողմից ակտիվ հավանության արժանացած և ընդդիմության կողմից չվիճարկված պառլամենտական ընտրություններ, չի բացառվում մեկ տարի առաջ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի կրկնությունը, Ռուսաստանի դեմ միջազգային սանկցիաները ուժեղանում են և այլն։

Հանրային դիսկուրսում հաճախ կրկնվող «սփյուռք» տերմինը եզակի թվով օգտագործելը առնվազն անմտություն է, քանի որ չկա միասեռ հայ համայնք, անկախ «Արի տուն»-ական ծրագրերի մասնակիցների աճող թվից։ Սփյուռքը շատ տարբեր է ու բազմապիսի. կա վերջին տարիներին Հայաստանը լքող հատված, որը Հայաստանում ամեն ինչ՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, մռայլ գույներով է պատկերում, կա Բոստոնում ու Մարսելում ապրող բազմություն, ովքեր տանը փայփայում են Արարատ լեռան յուղաներկը ու հաճախ չունեն անկախ պետականության պատշաճ ընկալում, տարբեր անկյուններում կա հիպեր-ակտիվ տասնհինգ-քսան հոգի, ովքեր սոցիալական մեդիաներում գովերգում են «Սասնա ծռերին», և կա աշխատանքային միգրանտների բազմությունը մասնավորապես Ռուսաստանում, ովքեր ոչ պետության հետ են ասոցացվում, ոչ տեղի համայնքի։

Քանի որ ներկայումս բոլորը պարփակված են սոցցանցերում, մարդկանց մոտ տպավորություն է, որ իրենց 5-6 ծանոթները, ասենք, Լոս Անջելեսում արտահայտում են ամբողջ ամերիկահայության միահամուռ դիրքորոշումը:

Այս իրավիճակում պետության խնդիրն է դառնալ արդարության և ազատության, բարեկեցության և զարգացման հնարավորությունների յուրօրինակ փարոս, որը կարող է իր շուրջը հավաքել այս բազմերանգ համայնքները` էմոցիոնալ կամ ֆիզիկապես։ Ինչպես դա կարելի է անել` իրականում պարզ չէ։ Իսրայելի, Իռլանդիայի ու Հնդկաստանի մոտ դա ստացվել է։ Մենք դեռ փորձում ենք։

Թե ինչ ուղղություններով են գնալու սեպտեմբերյան համաժողովի քննարկումները, գրեթե ոչինչ հայտնի չէ և թերևս պատասխանատուների խնդիրն է բացել փակագծերը, որպեսզի հասարակությունը և փորձագիտական համայնքը արագ լցնեն այդ վակուումը։ Հակառակ դեպքում մենք կունենանք պարզապես հերթական միջոցառումը։

Իհարկե, առանձին ուշադրության է արժանի Համահայկական խորհրդի գաղափարը, որը թեև տարբեր առիթներով և ձևաչափերով քննարկվել է 1990-ականներին, այդ թվում 1999-ի առաջին Հայաստան-Սփյուռք համաժողովին, առաջին անգամ պետության ղեկավարի մակարդակով մտցվել է համահայկական օրակարգ 2015-ի սեպտեմբերին` Սփյուռքի և Հայաստանի գործիչների հետ հավաքի արդյունքների ամփոփման ժամանակ։ Պաշտոնական լրահոսից միայն հայտնի է, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի 18-ին հանձնարարել է Համահայկական խորհրդի ձևավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել` նպատակ ունենալով 2018-ին անցկացնել դրա «հիմնադիր նիստը» և որ ամենակարևորն է` «շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում»: Թվում է, պետությունը փորձում է նախաձեռնել մի օրակարգ, որը կարող է դրական սպասումների շուրջ հավաքել համահայկական ներուժը։ Իսկ դա կառավարությանը ու հենց Սփյուռքի համայնքների իրական ղեկավարներին օդ ու ջրի պես պետք է։

Այժմ քաղաքական գործիչների ու փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հերթն է` անելու իրենց քայլը դուրս գալով արձակուրդային նիրհից, որպեսզի լրահոսը կրկին վերադառնա սովորական ռիթմին։

 

 

Է. Խաչատրյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}