Գինու արտադրության ծավալներն աճել են, օղունը՝ նվազել
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 860.6 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.8 տոկոսով: Նշենք, որ 2016թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 2 973.8 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 26.2%-ով` կազմելով 232.1 հազար լիտր:
Նշված ժամանակահատվածում աճել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվար-հունիսին արտադրվել է 9 322.9 հազար լիտր գարեջուր` 2016թ-ի համեմատ աճելով 8.7%-ով:
Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում արտադրվել է 2 492.2 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35.1%-ով (2016-ի հունվար-հունիսին արտադրվել է 3 837.8 հազար լիտր օղի):
Այս տարվա առաջին կիսամյակում 2.9 %-ով նվազել է նաև վիսկիի արտադրության ծավալը. եթե 2016թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 832.7 հազար լիտր վիսկի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 808.6 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ