Թուրքիան արևային էներգիայի արտադրության ծավալներով Եվրոպայում 3-րդն է
Այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայում արևային էներգիայի արտադրությունը աճել է 566 մեգավատով՝ հասնելով 1.505 մեգավատիի: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս ցուցանիշով Թուրքիան ներառվել է աշխարհում ամենից շատ արևային էներգիա արտադրող 10 առաջատար երկրների ցանկում:
Եվրոպայում այս ասպարեզում Թուրքիան զիջում է միայն Գերմանիային և Անգլիային՝ հանդիսանալով արևային էներգիայի երրորդ ամենախոշոր եվրոպական շուկան:
2016թ. հունիսի դրությամբ Թուրքիայում արևային էներգիայի արտադրության ծավալները հասել էին 555.3 մեգավատի, իսկ 2016թ. տարեվերջին՝ 938.6 մեգավատի: Մինչև 2017թ. տարեվերջ նախատեսված է այս ցուցանիշը հասցնել 2.000 մեգավատի:
Ներկայում արևային էներգիա է արտադրվում Թուրքիայի 61 քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին