10-ամյա աղջնակը ինստիտուտ է ընդունվել
Չինաստանի Շանցյու քաղաքի 10-ամյա բնակչուհի Չժան Իվենն ընդունվել է տեղի տեխնոլոգիական ինստիտուտի առաջին կուրս։ Ընդ որում, աղջիկը եչբեք չի հաճախել պետական դպրոց, նրա կրթությամբ ամբողջ ժամանակ զբաղվել են ծնողները, գրում է «Վեստի.ռու»-ն։
Ընդունելության քննությունների ժամանակ երեխան հավաքել է 353 միավոր, ինչը նրան տեղ է ապահովել բուհում։ Նա ընդունվել է ինֆորմատիկայի և էլեկտրոնային ինժեներիայի ֆակուլտետ։
Առաջին անգամ Չժան Իվենը բուհ ընդունվել փորձել էր անցած տարի, սակայն այդ ժամանակ հավաքել էր ընդամենը 173 բալ։ Հատկանշական է, որ հրաշամանուկի հայրը ղեկավարում է քաղաքի ուսումնական կենտրոններից մեկը, սակայն գերադասել է երեխային տանը ուսուցանել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին