Ապագայում հնարավոր կլինի կառավարության աշխատանքը նաև գերազանց գնահատել. Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությունը բավարար է գնահատում:
Լրագրողների հարցին՝ ինչու բավարար, եթե ոչ գերազանց, գործադիրի ներկայացուցիչը պատասանեց. «Երկու գնահատական կա՝ բավարար և անբավարար: Սա դպրոց չէ, որ լավ ու գերազանց լինի»: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ ապագայում հնարավոր կլինի կառավարության աշխատանքը նաև գերազանց գնահատել:
ԶԼՄ ներկայացուցիչները ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ներկայացած նախարարից նաև հետաքրքրվեցին՝ 2018 թվականին ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ մինչ այդ բավական ժամանակ կա, իր ցանկությունների մասին կարող է և չարտահայտվել:
Անդրադառնալով տրանսպորտի վիճակին՝ Վահան Մարտիրոսյանը նկատեց՝ այս ոլորտում ևս փոփոխություններ կան, մասնավորապես շատացել են միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները, նոր փոփոխություններ ևս սպասվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին