Թուրքիայի խորհրդարանի տանիքին ԱԹՍ դեմ գործող հատուկ համակարգեր են տեղադրվում
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) շենքում ավելացվում են անվտանգության նոր համակարգերն ու ուժեղացվում են անվտանգության միջոցները:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, այս մասին հայտնող թուրքական (Sabah) թերթը տեղեկացնում է, որ խորհրդարանի շենքի կտուրին տեղակայվում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ գործող հատուկ համակարգեր: Սա նպատակ ունի կանխել կամ որսալ մեջլիսի շենքի վրայով թռչող անօդաչու սարքերի չթույլատրված գործողությունները
Խորհրդարանի տարածք մտնող ավտոմեքենաների համար տեղադրվելու են զննության նոր համակարգեր: Իսկ մարդկանց մուտքը թույլատրվելու է միայն դեմքի ճանաչման հատուկ համակարգերի համապատասխան ազդանշանից հետո: Բացի այդ նրանք տեսանկարահանվելու են 360 աստիճան պտտվելու ունակ անվտանգության տեսախցիկների կողմից:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ապստամբները օդային հարված էին հասցրել խորհրդարանի շենքին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ