Հասարակություն 14:12 14/09/2017 Հայաստան

Որևէ խնդիր չունեմ, ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները. Ամիրյան

«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս, որ տարվա ընթացքում այդ թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն՝ անդրադառնալով  Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը:

Նախարարի խոսքերով՝ թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին էլ Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հրատարակվել են գրքեր. «Բացի այդ, ունենք  հստակ հանձնարարական  ՀՀ նախագահից՝  ստեղծել  ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված թանգարան: Հիմա մշակվում է կոնցեպցիան»։

Խոսելով «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի մասին՝ նախարարը նշեց,  որ որևէ ցուցադրություն՝ լինի ժամանակավոր, թե հիմնական, թանգարանը, ՊՈԱԿ-ը պարտավոր է համաձայնեցնել նախարարության հետ:  Մինչդեռ, ըստ նրա, նախարարություն ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմանագրում կամ առանձին համաձայնությամբ, որևէ տեղ նշված չէ նման ցուցադրության մասին:

Դիտարկմանը, թե 22 օր ցուցադրությունը  գործել է, միթե՞ նախարարությունը տեղյակ չի եղել դրա մասին,  նախարարը դրական պատասխան տվեց. «Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ: Նախարարությունը իմացել է բացումից մոտ մեկ շաբաթ հետո: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք, որ թանգարանի տնօրինությունը վերատեսության ենթարկի,  նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնի,  որպեսզի ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից վերականգնվի»:

Հարցին, թե թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ ասում է, որ նախարարությունը տեղյակ է եղել, բացի այդ նրան սպառնացել են, արդյոք խնդիր կա՞ , Մշակույթի նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող բացատրություն տալ, թե  ո՞վ և ինչո՞ւ է սպառնացել նրան, և որևէ մեկն իրավունք չունի մեր թանգարանի տնօրենին սպառնալու։ Եթե եղել են սպառնալիքներ, ապա նրանք պատասխան կտան»:

Միաժամանակ Արմեն Ամիրյանն ասաց, որ Թուխիկյանը լավագույն տնօրեններից է և դա է պատճառը, որ ինքը բավարարվում է միայն բանավոր դիտողությամբ, իսկ ազատման մասին խոսք լինել չի կարող:

Նախարարը նաև ընդգծեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի. «Նորից եմ կրկնում, որ բովանդակության հետ մենք որևէ խնդիր չունենք, առավել ևս ես՝ որևէ խնդիր չունեմ, քանի որ այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները: Մի մոռացեք դրա մասին»:

Ինչ վերաբերում է փոխանախարար Արև Սամուելյանի հայտարարությանը, թե ցուցահանդեսը քաղաքական ենթատեքստ ուներ, նախարարն ասաց, որ ինքը երեկ  գիշերն է եկել և տեղյակ չէ, թե ինչ է ասել իր տեղակալը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ Հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարկան պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am
10:41
Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում...
Աղբյուր` Panorama.am
10:25
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է. «Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
Այսօր քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն ու «Հրապարակ»-ի լրագրող Զառա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
Շվեդիայի Մալմյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափիչը։ 15 երկրից եզրափակիչ է անցել...
Աղբյուր` Panorama.am
09:47
Մայիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են. Եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Էդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մեքենան ընկել է ձորակը
Այսօր վաղ առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։...
Աղբյուր` Panorama.am
09:04
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հարութ Սասունյան. Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։ 57-ամյա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}