Նախագահի ուղղաթիռը ճանապարհելիս Տաջիկստանի օդանավակայանի տնօրենը մահացել է
Տաջիկստանի Հորոգ քաղաքի օդանավակայանի տնօրեն Դիլդոր Մաքսուդշոևը մահացել է այդ երկրի նախագահի ուղղաթիռը դեպի Դուշանբե ճանապարհելիս: RT-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Տաջիկստանի Ներքին գործերի նախարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ: Նշվում է, որ օդանավակայանի ղեկավարը եղել է նախագահական ուղղաթիռի մոտ, երբ այն սկսել է օդ բարձրանալ: Օդ բարձրացող օդանավի պտուտակի աշխատանքից առաջացած ուժեք քամու հետևանքով նա գետին է ընկել՝ հարվածելով մեծ քարի: Նա ծանր վնասվածք է ստացել, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին