Ռուսաստանցի զբոսաշրջիկների մեկ երրորդը աշնանային արձակուրդը կանցկացնի Թուրքիայում
Ռուսաստանցիների մեկ երրորդը աշնանային արձակուրդը պատրաստվում է անցկացնել Թուրքիայում։ Այս մասին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային հղում անելով՝ գրում է «Լենտա.ռու»-ն։
Երկրորդ տեղում ռուսաստանյան տարբեր հանգստավայրերն են՝ Ադլեր, Ղրիմ, Անապա, Կրասնայա Պոլյանա, երրորդում՝ Հունաստանը։
Թոփ հանգստավայրերի վարկանիշային ցուցակում են հայտնվել նաև Կիպրոսը, Թունիսը , Իսպանիան, Թաիլանդը, Իտալիան և Չեռնոգորիան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս թոշակառուների ամենանախընտրելի հանգստյան ուղղությունները Բուլղարիան, Իսպանիան և Իսրայելն են։
Ռուսների՝ Թուրքիա հոսքի հիմնական պատճառը ցածր գներ են: Թեպետ՝ ցածր գներին «վրադրվում» է Կոկսակի վիրուսը և մահերի թիվը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում կոմայի մեջ ընկած ռուս զբոսաշրջիկը հիվանդանոցում մահացել է
- Թուրքիայում ձերբակալվել է բրիտանացի զբոսաշրջիկ
- Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
- Գերմանացի պատգամավորն անվտանգության երաշխիքներ է ուզում Թուրքիա մեկնելու համար
- Թուրքիայի հյուրանոցներից մեկում 65 զբոսաշրջիկ է թունավորվել
- Կոկսակի վիրուս. Զբոսաշրջիկները շփոթված են
- Թուրքիան թաքցնում է հանգստավայրերում Կոկսակի վտանգավոր վիրուսի համաճարակը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը