Գուտերեշ. ՄԱԿ-ում ռեֆորմն անհրաժեշտություն է
«ՄԱԿ-ում ռեֆորմն անհրաժեշտություն է, նախ և առաջ որպեսզի կազմակերպությունը կարողանա արդյունավետորեն իրականացել իր առաքելությունը: Օգնել նրանց, ովքեր տառապում են հակամարտություններից, չեն կարողանում դուրս գալ աղքատության ճիրաններից, ում իրավունքները խախտվում են»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալոբ ՄԱԿ-ի բարեփոխման մասին:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նիստի մասնակիցները ստորագրել են ՄԱԿ-ի ռեֆորմի վերաբերյալ հռչակագիրը:
«Ինձ մի անգամ հարցրեցին՝ ի՞նչն է, որ թույլ չի տալիս գիշերը Ձեզ քնել: Ես պատասխանեցի՝ բյուրոկրատիան»,-ասել է գլխավոր քարուղարն ու ավելացրել, որ 21-րդ դարում ՄԱԿ-ի գործունեության կենտրոնում պետք է լինի մարդը, և ոչ թե գործընթացները, արդյունքները, բյուրոկրատիան:
«Մարդիկ ապրում են աղքատության ու մեկուսացման մեջ, դառնում են հակամարտության զոհեր, խախտում են նրանց իրավունքները, ոտնահարում արժանապատվությունը: Մեր օգնության կարիքն ունեն նաև այն մարդիկ, ովքեր ձգտում են իրակնացնել իրենց երազանքներն ու գաղափարները: Հենց հանուն նրանց մենք պետք է ռեֆորմ իրականացնենք: Բարեփոխումն անհրաժեշտ է նաև բոլոր նրանց համար, ովքեր ծառայում են ՄԱԿ-ի դրոշի ներքո»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը նշել է, որ շատ ուղղություններով կարողացել են առաջընթաց ունենալ: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ն ունի բոլորովին նոր ռազմավարություն սեռական շահագործման ու բռնությունների չեզոքացման վերաբերյալ: Ռեֆորմի այլ նպատակների թվում նա նշել է կազմակերպությունում նաև գենդերային հավասարոթյունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում աշխատող ՄԱԿ-ի աշխատակիցների պաշտպանությունը:
Նշվում է, որ բարեփոխմանն իր աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հռչակագրի ներքո ստորագրել է 128 անդամ պետություն, այդ թիվը շարունակում է աճել:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում ելույթ կունենա 120 երկրի ներկայացուցիչ
- Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին