Կա ընդամենը երեք պետական մարմին, որ փաստաթղթերը առայժմ արխիվ չեն հանձնում. Վիրաբյան
«Բարեբախտաբար այս 25-26 տարիների ընթացքում կարողացել ենք հավաքել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն ամենն ինչ, եղել է մեր երկրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն՝ ներկայացնելով անկախության տարիներին ազգային արխիվի հարստացումը։
Նրա խոսքով՝ արխիվ են հանձնվել առաջին հերթին պետական մարմինների փաստաթղթերը, որոնք պարբերաբար համալրվում են։
«Կա ընդամենը երեք պետական մարմին, որոնք իրենց փաստաթղթերը առայժմ արխիվ չեն հանձնում, իրենք են պահում, դրանք են՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Մենք այս տարի ստացանք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի փաստաթղթերը՝ իր ստորագրած առաջին հրամանագրից սկսած։ Հիմա ընդունում ենք ԱԺ առաջին և երկրորդ գումարումների փաստաթղթերը։ Արդեն ընդունել ենք կառավարության մինչև 2015 թվականի փաստաթղթերը»,- ներկայացրեց Վիրաբյանը։
Նա նշեց, որ խնդիր կա էլէկտրոնային փաստաթղթերի ընդունման հարցում և այս խնդիրը կա շատ երկրներում, քանի որ չեն պահվում էլեկտրոնային նամակարգրությունների կրկօրինակները։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ե՞րբ պաշտպանության նախարարությունը կհանձնի փաստաթղթերը արխիվ, նա պատասխանեց. «Իմ նշած երեք կառույցների համար նախատեսված է ստեղծվելուց հետո մինչև 50 տարի ընթացքում փաստաթղթերը հանձնել արխիվ։ ՊՆ-ը մինչև 2042 թվականը կարող է հանձնել»։
Ոչ պետական, բայց արժեքավոր փաստաթղթերից նա առանձնացրեց Արցախյան շարժման հավաքածուն, որի մեջ ներառված են գրողների, լրագրողների տարբեր թռուցիկներ ու փաստաթղթեր։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին