Հասարակություն 18:11 20/09/2017 Հայաստան

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովն ընդունել է Հայտարարություն

Այսօր «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն››  «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովն ամփոփել է իր աշխատանքները: Ավարտին համաժողովն ընդունել է  Հայտարարության։ Սփյուռքի նախարարությունը ներկայացնում է Հայտարարության տեքստն ամբողջությամբ։

«Մենք՝
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման, 1918թ. մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին Երևանում գումարված «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներս՝

Առաջնորդվելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման հրամայականով,

Կարևորելով ազգային նպատակադրումների համատեղ ամրագրումը, դրանց կենսագործման համար ծրագրերի մշակումը, տարբեր միջոցներով յուրաքանչյուրի մասնակցության համար հնարավորության ընձեռումը և արդյունքների համար հայության համահավաք պատասխանատվության գիտակցումը,

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացումը և անվտանգության ամրապնդումը, ժողովրդավարական հաստատությունների ու կառավարման համակարգերի առավել ուժեղացումը, տնտեսական վերընթաց զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը,  հոգևոր, կրթական ու մշակութային առաջընթացը, աշխարհասփյուռ հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանությունը և մշակութային զարգացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և ողջ հայ ժողովրդի հավաքական նպատակների իրականացման գրավականն են,    

Կենսական նկատելով ազգային ինքնության պահպանման գործում հոգևոր, բարոյական ավանդական արժեքների շուրջ համախմբումը, հայ ընտանիքի ամրապնդումը և ծնելիության աճի խթանումը,

Վերահաստատելով մեր համազգային պատասխանատվությունն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու անքակտելի իրավունքի իրացման, ժողովրդավարության զարգացման և միջազգային հանրությանը լիիրավ ինտեգրման հարցերում,
Գիտակցելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա և հնարավոր նոր մարտահրավերներին միասնաբար` պետության, հայ եկեղեցու, համահայկական կառույցների և  համայնքային կազմակերպությունների ջանքերի համադրմամբ արձագանքելու և համահայկական խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտությունը,
Համոզված լինելով, որ փոփոխվող աշխարհում Սփյուռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարավորություն է տալիս նորովի մասնակցություն բերելու Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը՝ այդպիսով նպաստելով հզոր հայրենիքի կառուցմանը,

Փաստելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում  ամրագրված է հայապահպանմանն ուղղված քաղաքականություն վարելու և հայրենադարձությանը համակողմանիորեն նպաստելու պետության առաքելությունը, որը նոր որակ և բովանդակություն է հաղորդելու Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին,

Հավաստելով, որ իր իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման համար հայության պայքարը հիմնված է համամարդկային արժեքների վրա և հանդիսանում է մեր համազգային գործակցության առանցքային ուղենիշներից մեկը,

Ողջունելով Համահայկական խորհրդի՝ որպես համազգային առաջնահերթությունների ճշգրտման, ազգային ներուժի մեկտեղման և բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության հարթակի ձևավորման գործընթացը,

Հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին,

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասնաբար և փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական և հոգևոր ներուժի համախմբմամբ առավել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն ուղղորդելով հետևյալ նպատակների և խնդիրների  իրագործմանը.

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացմանը, անվտանգության ամրապնդմանը, բարգավաճմանը, աշխարհասփյուռ հայկական համայնքների համախմբմանը, ազգային ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայրենադարձության քաջալերմանը,
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի հանգուցալուծմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման միջազգային ճանաչմանը,

Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ առավել համակարգված և միասնական քաղաքականության  իրականացմանը, ցեղասպա-նությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով միջազգային հանրության պայքարի առաջնագծում հաստատուն դիրքի պահպանմանը` այդ համարելով  որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի` համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի վրա խարսխված բարոյական պարտք ողջ միջազգային հանրության առջև,

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացում իրազեկվածության առավել բարձրացմանը, պատմական հիշողության պահպանման ու փոխանցման կարևորմանը և այդ հանցագործության ժխտման, նսեմացման դեմ պայքարի իրականացմանը՝ այդ թվում իրավունքի ուժով,

Հայաստանի պաշտպանվածության ամրապնդմանը, զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և մասնագիտական ներուժի արդիականացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը` որպես տնտեսության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ և «Ազգ-Բանակ» հայեցակարգի կենսագործման առանցքային ուղղություն,
Աշխարհի տեղեկատվական տարբեր հարթակներում հայատյացության և հակահայ քարոզչության փորձերի դեմ միասնական պայքար ծավալելու և նման քաղաքականության ազդեցության չեզոքացման ուղղությամբ գործնական ծրագրերի և համակարգված գործունեության շարունակական իրականացմանը,

Երիտասարդության շրջանում ազգային ինքնության հավաքական որակների տարածմանն ու ամրապնդմանը, հայ դպրոցի զորացմանը, հայ սերունդներին հայկականության ոգով դաստիարակմանը, հայեցի կրթության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, հայրենաճանաչության նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

Հայության մեջ սիրո, համերաշխության, հանդուրժողականության, վստահության և միասնության ամրապնդմանը, հայ մարդու անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը,

Հայկական  համայնքների առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ու հաղթահարման և հնարավոր այլ մարտահրավերների բացահայտման ուղղությամբ ջանքերի համադրմանը,

Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, ծանր փորձությունների միջով անցնող Սիրիայի հայությանը համակողմանի աջակցության ցուցաբերմանը, այդ տարածաշրջանում հայկական հաստատությունների, պատմամշակութային կոթողների և մշակութային արժեքների պահպանմանը, 

Հայաստանի, Արցախի բնակավայրերի (հատկապես՝ սահմանամերձ)  կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը,
Հայաստանի և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, այդ նպատակով համահայկական օրակարգի ձևավորմանը և դրա լուծման ուղղություններով միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանը` նոր և ավանդական կառույցների միջոցով,

Տարբեր երկրներում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, աշխարհում հայկական մշակույթը պատշաճ կերպով ներկայացնելու, հայկական համայնքների ինքնակազմակերպման  ուղղությամբ միասնական ջանքերի գործադրմանը,
Արևմտահայերենի պահպանման, տարածման, Սփյուռքում հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության նպատակով Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:

Համաժողովի մասնակիցներս լիահույս ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կառույցները, երիտասարդության լայն ներգրավմամբ, պատշաճորեն կնշեն Հայաստանի առաջին Հանրապետության ու Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա, ինչպես նաև քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները:

Սույն Հայտարարությունը երաշխավորում ենք որպես ուղենիշ ողջ հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների, հայ եկեղեցու, համահայկական, համայնքային կառույցների ու կազմակերպությունների համար՝ հետամուտ լինելու համահայկական նպատակների իրականացմանը:

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողով. մասնակիցներ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}