Հիտլերի հեռախոսային գրքույկը վաճառվելու է
Անգլիայում աճուրդով վաճառվելու է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հեռախոսային տեղեկատու գրքույկը: Վեստի.ռու-ն, հղում անելով Fox News-ին, գրում է, որ գրքույկում կա 200 ձեռագիր գրություն Երրորդ ռեյխի կարևոր ֆիգուրների մասին, այդ թվում Հենրիխ Գիմմլերի, Յոզեֆ Գեբբելսի, Գերման Գերինգի մասին: Բացի այդ, գրքույկին կցված է Գեբբելսի նամակը:
Գրքույկը գտնվել է Բեռլինում Երկրորդ Համաշխարհային պատերազմի վերջին բրիտանացի սպա Ջոն Խոջի կողմից: Նա եղել է անգլիացի առաջին զինվորներից, ով հասել է Գերմանիայի մայրաքաղաք: Նա գտել էր այն աղբի կույտի մեջ Ռիխի գրասենյակում:
Գրքույկի նախնական գինը 18 հազար դոլար է: Աճուրդը կայանալու է սեպտեմբերի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը