Տեղեկությունները պետական գաղտնիք որակելու լիազորությունը ՀՀ նախագահից կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանություն տվեց ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրենքը համապատասխանեցվում է ՀՀ սահմանադրության պահանջներին: Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ Նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները:
«Հայաստանի նախագահը կդադարի որոշել տեղեկությունները պետական գաղտնիք որակելու ու դրանք այլ երկրներին փոխանցելու կարգը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այսպիսով՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 9-ից այդ լիազորությունները նախագահին չվերապահել:
Այս գործառույթը կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին, քանի որ բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահի լիազորությունները կտրուկ կրճատվում են օրենսդիր և գործադիր իշխանությունների օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին