«Միսս-Թուրքիա 2017»-ը թվիթերյան գրառման պատճառով զրկվել է տիտղոսից
Միսս Թուրքիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Իթիր Էսենը դաշտանային օրերի մասին թվիթերյան գրառման պատճառով զրկվել է տիտղոսից։ Կազմակերպչական հանձնաժողովի համապատասխան հայտարարությունը զետեղված է մրցույթի ֆեյսբուքյան էջում, գրում է «Լենտա.ռու»-ն։
Այս տարվա հունիսին Էսենը թվիթերում հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ իր մոտ դաշտան է սկսվել, և «իր արյունը գումարվել է 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձի ժամանակ զոհված հերոսների արյանը»։
««Միսս Թուրքիա» մրցույթի կազմակերպչական կոմիտեն, որը ձգտում է Թուրքիան ներկայացնել աշխարհին, չի կարող ընդունել նման հաղորդագրությունը»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
Այժմ «Միսս Թուրքիա 2017» է հռչակվել Ասլի Սյումենը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց