Դոնեցկի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Այսօր Դոնեցկի կենտրոնական հատվածում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
Պայթյունը որատացել է 08։30-ին՝ Խաղաղության պողոտայում։ Դեպքի վայր են ժամանել Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ոստիկանության և ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ։ Նրանք շղթայել են պայթյունի վայրը։
Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան, իշխանությունները մեկնաբանություններով հանդես չեն եկել։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ