Ռիգայում ավտոմեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ
Ռիգայում ավտոմեքենան սլացել է դեպի մայթեզրը՝ մխրճվելով նախ մանկապարտեզի երեխաների խմբի, այունհետև՝ պատի մեջ։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
Արտակարգ պատահարի արդյունքում տուժել է 6-7 տարեկան երեք երեխա։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն։
Ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր մանրամասները։ Մեքենայի ղեկին 1987 թվականին ծնված տղամարդ է եղել։ Չի բացառվում, որ նա վերահսկողությունը կորցրել է առողջական խնդիրների պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց