Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում աճել է
Նախորդ տարիների համեմատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում ավելացել է:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս:
Երեխաներից 7-ը հայտնաբերվել են Երևանում, որոնցից 2-ը մինչև 14 տարեկան է, 2-ը` 14-15 տարեկան, իսկ 3-ը՝ 16-18 տարեկան:
Մայրաքաղաքից հետո թափառաշրջիկ և մուրացիկ 3 երեխա հաշվառվել է Լոռու մարզում, 2-ը՝ Շիրակի, 1-ը՝ Կոտայքի մարզերում:
Վիճակագրության համաձայն՝ 2010-ի Հայաստանում հաշվառվել է 20 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2011-ին` 15, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13, 2014-ին՝ 7, 2015-ին՝ 8: