ՔԿՀ համակարգում ունենք բազում խնդիրներ. Դավիթ Հարությունյան
«Հայաստանում քրեակատարողական հիմնարկների ոլորտը ցավոտ է և կուտակված բազում խնդիրներ կան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն արձանագրել առկա խնդիրները, այլ ունենալ առաջ շարժվելու հստակ ծրագիր։
«Արմավիր ՔԿՀ-ի բացումն էապես փոխեց իրավիճակը՝ հատկապես գերբեռնվածության առումով։ Բայց մենք դեռևս համակարգում ունենք բազում խնդիրներ, որոնք ենթակա են լուծման։ Խնդիրներից մեկը, որի վրա մենք հիմա կենտրոնացել ենք՝ բժշկական ծառայություններն են ՔԿՀ-ներում»,-ասաց արդարադատության նախարարը։
Նա շեշտեց, որ բժշկական ծառայություն մատուցողները համարվում են քրեակատարողական ծառայության մաս, և այստեղ իրենք չեն կարող խոսել այն մասին, որ հենքը ճիշտ է դրված։
«Մենք քայլեր ենք ձեռնարկելու, որ առողջապահական ծառայությունները դուրս գան քրեակատարողական ծառայության կազմից, նրանք պետք է լինեն անկախ: Բայց ինստիտուցիոնալ ռեֆորմները բավարար չեն, պետք է գործնական քայլեր արվեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկյանի ազատման մասին իմացել եմ միջանցքում. Դավիթ Հարությունյան
- Կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվել են շատ կարևոր քայլեր. Դավիթ Հարությունյան