Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի հիմնախնդիրներն ու անելիքները
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ նախօրեին շահագրգիռ մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ամփոփվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի պլենար նիստում Հայաստանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում գրանցած առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունը:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և Արդարադատության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել խորացնել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ ներկայիս ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը:
Արդարադատության նախարարի տեղակալը, անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված մեխանիզմներին, դրանցից առանձնացրել է էլեկտրոնային գործիքները և նշել, որ արդեն իսկ գործարկվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am , ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի www.e-hotline.am կայքերը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև հարցումների առցանց համակարգ ստեղծելու նոր ծրագրի մանրամասները:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցներ, ինչպես նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը