Հայաստանում աղի արտադրությունն աճել է, շաքարավազինը՝ նվազել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին 21.6%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 18 978.9 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 15 604.9 տոննա աղ:
Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա, ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում 10.1%-ով նվազել է շաքարավազի արտադրությունը: Եթե 2016թ-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 54 119.0 տոննա շաքարավազ, ապա 2017 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 48 630.0տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը