Իրաքյան բանակը հայտարարել է Էլ-Հավիջա քաղաքն ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրելու մասին
Իրաքյան բանակը հայտարարել է Էլ-Հավիջա քաղաքն ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրելու մասին։ Այս մասի հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին հայտարարել էր սեպտեմբերի ավարտին։
Գործողության ընթացքում իրաքյան զորքերն ազատագրել են 98 գյուղ, վերականգնել Տիկրիտ-Քիրքուք ավտոմայրուղու վերահսկողությունը և զինյալներին վտարել երկու օդանավակայաններից։ Սպանվել է 192 գրոհային, ականազերծվել 13 տրանսպորտային միջոց։
Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրումից հետո Էլ-Հավիջա քաղաքը դարձել էր Իրաքում ԻՊ-ի հիմնական «գրասենյակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ