Արծվիկ Մինասյան. Խոշոր ներդրումներ կատարվում են այն երկրներում, որտեղ էկոլոգիապես մաքուր վիճակ է
«Հայաստանի ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր ներկայացվեց խորհրդարանականների ուշադրությանը:
Հիմնական զեկուցող բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այն համարում է կարևորագույն գործիք ապագա զարգացումների համար: Նա ներկայացրեց, փոփոխությունները երկու տեսակ են՝ խմբագրական, օրինակ առաջարկվում է օրենքի անվանումից հանել ազգաբնակչություն բառը, այն ավելորդ է, փոփոխություններ ու ճշգրտումներ, որոքն բխում են սահմանդրական փոփոխություններից: Առաջարկվում է, որ բնապահպանական թեմանների շեշտադրումն ավելի շատ լինի:
«Մենք այսօր հանրակրթական հաստատություններում ունենք առարկաներ, բայց մեր նպատակն է ավելի խորացնել: Քանի որ կայուն զարգացումը սահմանդրական նորմ է դարձել, իսկ էկոլոգիան դրա կարևորագույն հենսայուներից մեկն է, նախագծում այդ սկզբունքն է ամրագրվել»,-ասաց նախարարը:
Մինասյանը մանրամասնեց՝ կայուն զարգացում ասելով ի նկատի ունեն բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի հավասարաչափ, հավասարակշռված ու հանուն ապագա զարգացման, ավելի առողջ ու ժամանակակից հասարակության ձևավորմանը: Նա ասեց, որ այս պահին ռազմավարություն են մշակում:
Գործադիրի անդամը համոզված է, որ բնության նկատմամբ ոնձգությունները պայմանավորված են իմացության և էկոմշակույթի թերի լինելով:
«Եթե մարդիկ գիտակցեին, որ սպիտակագլուխ անգղը հազվադեպ թռչնատեսակներից է, որ Հայաստանի արժեքներից մեկն է, վստահ եմ, որ այդ մարդկանց մի մասը չէր գնա այդ գործողություններին»,-ասաց Մինասյանը, նկատի ունենալով համացանցը հեղեղած լուսանկարները:
Նա օդային, ջրային ավազանի, շրջակա միջավայրի աղտոտումը, անտառների նկատմամաբ վերաբերմունքը ևս պայմանավորում է էկոմշակույթի բացակայությամբ, համոզված է, որ այս պարագայում սոցիալ-տնտեսական վատ պայմաններն այնքան էլ կարևոր չեն:
«Այնպես որ՝ ես խնդրելու եմ ձեր աջակցությունը ոչ միայն օրինագիծն ընդունելու առումով, այլև հանրային քարոզչության մեջ էկոլոգիական մոտեցումներն առաջ մղելու: Ի վերջո ժամանակակից աշխարհում այն երկրներում է նաև խոշոր ներդրումներ կատարվում, որտեղ էկոլոգիապես մաքուր վիճակ է, այդ երկրներում անշարժ գույքն է ավելի թանկ»,-ասաց նա:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն առաջարկեց օրինակ օրենք, որ Կարմիր գրքում եղեծ տեղեկատվության իմացությունը պարտադիր լինի գյուղապետերի կամ ՏԻՄ ղեկավարների համար, ինչպես պետական ծառայողներն անգիր գիտեն Սահմանդրությունը: Նա առաջարկում է այս առումով խստացնել պատասխանատվությունը:
Ա. Մինասյանն այս հարցում էլ կարևորեց խորհրդարականների աջակցությունը:
«Բացի այն, որ կրթական չափորոշիչները պետք է սահմանվեն ու կիրառվեն, չափազանց կարևոր է պատասխանատուների կողմից նվազագույն գիտելիքների տիրապետումը»,-ասաց նախարարը: