Մեյը չի պատրաստվում հրաժարական տալ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լրագրողներին հայտարարել է, որ չնայած ամեն տեսակ լուրերին, ինքը չի պատրաստվում պաշտոնաթող լինել և օգտվում է նախարարների աջակցությունից։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ այսօր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախկին նախագահ Հրանթ Շեփսը հայտարարել է, որ պատրաստել Է երեք տասնյակ անուն խորհրդարանականներից, այդ թվում՝ հինգ նախկին նախարարներից բաղկացած ցուցակ, որոնք վարչապետից պահանջում են պաշտոնաթող լինել:
Նա նաև հաղորդել է, որ նախարարների կաբինետի մի քանի անդամներ պաշտպանում են իր նախաձեռնությունը:
«Երկրին անհրաժեշտ է հանգիստ ղեկավարում, ինչն էլ ես իրականացնում եմ նախարարների իմ կաբինետի աջակցությամբ»,-ասել է Մեյը լրագրողներին, Մեյդենհեդի իր ընտրատարածք ժամանելուց հետո։