Պուտինի, Մերկելի, Թրամփի և Օբամայի մասնակցությամբ տեսահոլովակը դարձել է Յութուբի հիթ
«Кухня Продакшн» ալիքը Յութուբում ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առթիվ տեսահոլովակ, որի հիմքում Եգոր Կրիդի և Մոլլիի (Օլգա Սերյաբկինա) «Եթե դու ինձ չես սիրում» երգի փոփոխված տարբերակն է:
Լենտա.ռու-ն գրում է, որ տեսահոլովակի հերոսները պարում և երգում են դիմակներով: Կադրերում հայտնվում են կերպարներ՝ ներկայացնելով Պուտինին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ԱՄՆ ներկա և նախկին նախագահներ Թրամփին և Օբամային, Ֆրանսիայի նախագահին և կնոջը, և ուրիշների: Տեսահոլովակն արդեն ունի միլիոն դիտում և դարձել է Յութուբի հիթ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին