Եկող տարվա ընթացքում թոշակների ավելացում չի նախատեսվում.Գագիկ Մինասյան
Եկող տարվա պետական բյուջեի մուտքերը նախատեսվում են 1 տրիլիոն 300 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 460 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ շուրջ 156 միլիարդ դրամ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Այս պարագայում մեր եկող տարվա պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կմոտենա 58 տոկոսի: Եկող տարվա դեֆիցիտը էապես պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Գործնականում մենք չենք ավելացրել պետական բյուջեի դեֆիցիտը: Երկու տարի շարունակ մենք ունենում ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում: Այդուհանդերձ եկող տարվա համար ևս նախատեսում ենք 4 +-1,5 տոկոս»,- ասաց բանախոսը:
Գագիկ Մինասյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընթացիկ տարվա համար 3,4 տոկոս տնտեսական աճ էր սահմանվել, սակայն իրողությունները խոսում են այն մասին, որ այդ ցուցանիշները կգերազանցվեն: Պատճառը ծառայությունների և արդյունաբերության ոլորտում ակնկալվող տնտեսական աճն է:
«Եկող տարվա բյուջեում որևէ սոցիալական ուղղվածության ծառայություն չի պակասելու: Ճիշտ է, որոշակի ոլորտներում մենք ունենք ֆինանսավորման նվազեցում, սակայն կան նաև ոլորտներ, որտեղ ծառայությունները մատուցվելու են ավելի էժան գներով, մասնավորապես՝ առողջապահության բնագավառում: Խոսքն, օրինակ, սրտի վիրահատությունների մասին է»,- նշեց տնտեսագետ պատգամավորը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ եկող տարվա ընթացքում թոշակների ավելացում չի նախատեսվում:
Ասուլիսի ավարտին Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ փորձ է արվում բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն իրականացնել ներքին աղբյուրների հաշվին:
Հարակից հրապարակումներ`
- Պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4%
- Կառավարությունը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին