Թուրքիայի դատախազությունն ԱՄՆ հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացրել
Թուրքիայի դատախազությունը Ստամբուլում ամերիկյան հյուպատոսարանի աշխատակիցներից ևս մեկին ձերբակալելու թույլտվություն է տվել: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Hurriyet-ին:
«Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցին, ով դիվանագիտական անձեռնմխելիություն չունի, կանչել են դատախազություն»,- հայտնել են դատախազությունից:
Հաղորդվում է, որ նրա կնոջն ու երեխային նույնպես հարցաքննել են: Նրանց կասկածում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք նախարարը հրաժարվել է հանդիպել ամերիկացի դեսպանի հետ
- ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են երկկողմանի վիզաների տրամադրումը
- ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում
- ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում իր հյուպատոսարանի աշխատակցի ձերբակալման կապակցությամբ
- Թուրք նախարարի կարծիքով, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները նման են անպատասխան սիրո
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան