Արտեմ Ասատրյան. Սոցիալական աշխատողն իրականացնելու է նաև սոցիալական պատրոնաժ
Սոցիալական աշխատանքի ոլորտի կարգավորման նախաձեռնությունը եղել է ՀԿ-ների կողմից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ խնդիրը հրատապ է գտել:
«Հայաստանում լայն թափով ընթանում են սոցիալական աշխատողի համակարգի ներդրման աշխատանքները: Մենք փորձում են հստակ տարանջատել սոցիալական աշխատանքը սոցիալական-վարչարարական աշխատանքից»,-լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ԱԺ նախագահը, նախարարը ոլորտի այլ ներկայացուցիչներ այսօր մասնակցում էին «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հանրային քննարկմանը:
Նախարար Ասատրյանը նշեց, որ կատարված աշխատանքի դիմաց վճարումը սոցիալական աշխատանքի տարրեր չեն պարունակում, փոխարենը այսօր խնդիր կա գնահատել սոցիալական մարմիններին տարբեր պատճառներով դիմող ընտանիքների կարիքները:
«Գնահատված կարիքին համապատասխան պետք է մատուցել սոցիալական ծառայություն: Սոցիալական աշխատողի դերը շատ կարևորվելու է այն առումով, որ սոցիալական աշխատողն իրականացնելու է նաև սոցիալական պատրոնաժ, սոցիալական ներկայացուցչություն քաղաքացիների իրացման հետ կապված, քանի որ շատ դեպքերում քաղաքացիներն իրենց իրավունքներին ու մատուցվող ծառայություններինտեղյակ չեն լինում»,-ասաց նախարարը:
Ա. Ասատրյանի խոսքով, անտեղյակության ու չիմացության հետևանքով շատ ընտանիքներ դուրս են մնում այս կամ այն սոցիալական ծրագրից:
«Պետք է լինի կարիքի համալիր գնահատում: Դա թույլ կտա ճիշտ ախտորոշել ու ճիշտ ծրագրերում ընդգրկել ընտանիքներին»,-ասաց կառավարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, օրենքի նախագիծը նպատակ ունի այս դաշտն ամբողջությամբ կանոնակարգել, ինչպես նաև սոցիալական աշխատողի համակարգի զարգացման հիմքեր ապահովել:
«Մենք պետք է հասկանանք, որ սոցիալական աշխատողը պետք է տարբեր հնարավորություններ ունենա իր գործառույթներն իրականացնելիս: Պազ օրինակ բերեմ, երբ քաղաքացու տարբեր խնդիրներով պայմանավորված սոցիալական աշխատողը կարող է օգտագործել իր հեռախոսը: Դրանք պետք է փոխհատուցվեն գործատուի կողմից»,-մանրամասնեց Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին