Արա Բաբլոյանը խոսել է և Փաշինյանի, և Գեղամյանի հետ
«Խորհրդարանը մի հարթակ է, որտեղ քննարկվում են տարբեր կարևոր հարցեր: Դրանք կարող են լինել խաղաղ պայմաններում, կամ էլ մի փոքր վրդովված»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ազգային Ժողովում Գեղամյան-Փաշինյան միջադեպին ասաց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Նա ասաց, դեմ է ցանկացած բռնության, կողմ է, որ հարցի քննարկման համար ստեղծվի էթիկայի հանձնաժողով:
«Թույլ տվեք, որ հարցը գնա իրավական ճիշտ ճանապահով: Հանձնաժողովը թող ստեղծվի ու համապատասխան գնահատականներ տրվի: Ես երկու կողմի հետ էլ զրուցել եմ, սակայն իրականությունը պետք է կարողանա գնահատել էթիկայի հանձնաժողովը»,-ասաց ԱԺ նախագահը:
Նշենք, որ ԱԺ նախագահն այսօր մասնակցում էր «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամյանին, որպես անհեռանկար մի մարդու, բրդել են առաջին գիծ. Նիկոլ Փաշինյան
- Ահելի և մի ջահելի պատմություն էր. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյան-Գեղամյան վեճի մասին
- Վահրամ Բաղդասարյանի հորդորը՝ Փաշինյանին
- Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը. Փաշինյան
- Գեղամյանը պատրաստ է ներողություն խնդրել Փաշինյանից. «Ժամանակ»
- Փաշինյան. Վկաներ կան
- Եթե բռունցքներով հարձակվեմ որևէ մեկի վրա, իրան հիվանդանոց կտանեն. Արտաշես Գեղամյան
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
- Դուք խոսեք լենինիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք. Փաշինյանը՝ Գեղամյանին
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան