Առաջնագծում զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանները բարելավվելու են
«Մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը վերջին տարիներին նկատելի բարելավվել է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ու լուսանկարներ հրապարակել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, որակյալ սնունդ ապահովելու, ճաշացանկը ըստ անհրաժեշտության փոփոխությունների ենթարկելու համար պաշտպանության բանակում համապատասխան հանձնաժողովի կողմից մարտական դիրքերում հաճախակի ուսումնասիրություններ են իրականացվում՝ հաշվի առնվում զինծառայողների կողմից բարձրացվող առաջարկները:
«Այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են. առաջիկա տարիներն առաջնագծում զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված կարդինալ փոփոխությունների փուլ է»,-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ