«Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի արձագանք չէր լինի». ՀԷԿ-երի Նառան արդարացնում է թիմակիցներին. «Ժողովուրդ»
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ:
«Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի անգամ ոչ մի արձագանք չէր լինի: Իրենք արդեն չափ ու սահմանն անցնում են»,- ընդդիմադիրներին մեղադրել է նա:
Հարցին՝ արդյո՞ք հրահանգ ունեք՝ անպատիվ խոսքեր ասելու և ավագանու նիստը փողոցային լեզվակռվի վերածելու, Նահապետյանը պատասխանել է. «Իհարկե, ինքնաբուխ է: Մենք հանգիստ նստած ենք, կարծում ենք, որ նիստը կտևի 10 րոպե, …բայց պարզվեց, որ սխալվում ենք: Իրենք համարժեք պատասխան են ստանում և միայն դրանից հետո են հիշում, որ իրենք կին են, այն էլ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց