«Ինձ էլ էին շատ բան խոստացել». Արա Աբրահամյանը՝ վարչապետին. ՉԻ
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երևանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։ «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Արա Աբրահամյանի հետ՝ հորդորելով նրան ռուսական եկեղեցի կառուցելու փոխարեն Հայաստանում ներդրումներ կատարի։
Ի պատասխան Արա Աբրահամյանը փաստարկներ է բերել, որ ինքը վատառողջ է, բիզնեսի մասին չի մտածում և միայն եկեղեցաշինությամբ է զբաղվելու։ Նա նշել է, որ եկեղեցի է կառուցելու նաև Միացյալ Նահանգներում և մի քանի այլ ծրագրեր ևս պետք է իրագործի։ Իսկ ներդրումներ կատարելու համար ոչ տրամադրություն ունի, ոչ էլ ռեսուրսներ։ Վարչապետի դիտարկմանը, թե գործարարը խոստացել էր ներդրումներ կատարել Հայաստանում, Արա Աբրահամյանը հեգնել է՝ ասելով. «Ինձ էլ էին շատ բան խոստացել»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ